ՀՀ կառավարությունը երազում է ֆոնդային շուկայի զարգացման մասին․ Freedom Holding–ի ղեկավար

05.03.2024 15:54
ՀՀ կառավարությունը երազում է ֆոնդային շուկայի զարգացման մասին․ Freedom Holding–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը երազում է, որպեսզի Հայաստանի ֆոնդային շուկան լինի ավելի զարգացած, հայտարարեց Freedom Holding Corp.–ի հիմնադիր և ղեկավար Թիմուր Տուրլովը։

«Դրա համար կա քաղաքական պատվեր։ Դա հիանալի է, դա օգնում է», – ասաց նա «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումի ժամանակ։

 Տուրլովի խոսքով, այս հարցում շատ կարևոր է Կենտրոնական բանկի աջակցությունը։

«Հայաստանի նախաձեռնող Կենտրոնական բանկն անտարբեր չէ իր կապիտալի շուկայի նկատմամբ, փորձում է դրան ինչ–որ ձևով աջակցել։ Մենք դա տեսնում ենք տարբեր բաներում, այդ թվում՝ վերաֆինանսավորման ծրագրերում», – ընդգծեց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post