Փետրվարին դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն ամսվա ընթացքում ավելացել է 0,2%–ով

06.03.2024 14:41
Փետրվարին դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն ամսվա ընթացքում ավելացել է 0,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի փետրվարին, նույն տարվա հունվարի համեմատ, սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են 0,7%-ով և 0,2%-ով (դրամը արժևորվել է)։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 0.4%-ով աճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1%-ով նվազում։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1,5% աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,3% անկում։ 2024 թվականի փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 404,3 դրամ, ինչը 2,8 տոկոսով գերազանցում է 2023 թվականի փետրվարի նույն ցուցանիշը (393,4 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post