Հայաստանին անհրաժեշտ են ֆինտեխ ընկերությունների ներգրավման մեխանիզմներ․ Բրեթ Քինգ

04.04.2024 11:48
Հայաստանին անհրաժեշտ են ֆինտեխ ընկերությունների ներգրավման մեխանիզմներ․ Բրեթ Քինգ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ավստրալացի ֆուտուրոլոգ, գրող և Moven–ի համահիմնադիր Բրեթ Քինգը Doing Digital 2024 ֆորումի շրջանակում նշել է, որ ֆինտեխ ընկերությունները, որոնք առաջարկում են տարբեր ժամանակակից ծառայություններ, ինչպիսիք են «խելացի» դրամապանակները, արդեն սպասարկում են ավելի շատ մարդկանց, քան ավանդական բանկերը։

Նրա խոսքով, 20 խոշորագույն ընկկերություններ սպասարկում են 4մլրդ մարդու՝ 2,5 մլրդ մարդու համեմատ, որոնք սպասարկվում են աշխարհի 20 խոշորագույն բանկերում։

Նա նաև նշեց, որ այդ ընկերությունները տարիների ընթացքում 45%–ով ավելացրել են եկամուտները, այն դեպքում, երբ ավանդական բանկերն իրենց եկամուտն ավելացրել են ընդամենը 15%–ով։

Այս համատեքստում նա նշեց, որ Հայաստանը պետք է աշխատի՝ նման ընկերություններ ներգրավելու համար։

«Հայաստանի բանկային համակարգում ապագայի մասով անելու բան կա։ Օրինակ, Հայաստանում չկա ֆինտեխ ընկերությունների լիցենզավորման համակարգ բանկային ոլորտում աշխատելու համար։ Մենք հիմա նաև աշխատում ենք Կենտրոնական բանկերի հետ թվայնացման մեխանիզմների ներդրման համար, և այս տեսանկյունից Հայաստանն անելիքներ ունի», – ասաց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post