«ԱՌԿԱ» գործակալությունը 28 տարեկան է

01.05.2024 11:00
«ԱՌԿԱ» գործակալությունը 28 տարեկան է

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը մայիսի 1-ին դարձավ 28 տարեկան։ Այս տարիների ընթացքում մեր սկզբունքները մնացել են անփոփոխ՝ օպերատիվ տրամադրել վստահելի և որակյալ տեղեկատվություն մեր լսարանին և դառնալ ազդեցիկ գործակալություն գործարար համայնքի համար: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է արժանանալ մեր ընթերցողների և գործընկերների վստահությանը և հարգանքին, և սա մեր աշխատանքի ամենաբարձր գնահատականն է։

Վստահության մասին, մասնավորապես, վկայում է այն փաստը, որ մենք մայիսին Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ինֆորմացիոն գործընկերն ենք՝ ոլորտի  այնպիսի ճանաչված առաջատարների հետ մեկտեղ, ինչպիսիք են Euromoney-ը և Global Finance-ը, իսկ հունիսին՝ Ալմաթիում ԵԱԶԲ տարեկան ժողովի ինֆորմացիոն գործընկերը:

Վստահությունը այսօր էլ մեր աշխատանքը գնահատելու կարևորագույն չափանիշն է։ Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին և հաճախորդներին աջակցության համար և ակնկալում ենք հետագա համագործակցություն: Նաև երախտապարտ ենք մեր բոլոր ընթերցողներին, գործընկերներին և ընկերներին, ովքեր մեզ հետ են այս տարիների ընթացքում։ Մենք կշարունակենք միասին լինել՝ չնայած այն բուռն ժամանակներին, որում ապրում ենք այսօր։

Հարգանքներով

«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post