Ապրիլին դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն ամսվա ընթացքում նվազել է 2,4%–ով

07.05.2024 11:30
Ապրիլին դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն ամսվա ընթացքում նվազել է 2,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի/ԱՌԿԱ/ 2024 թվականի ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, Հայաստանում գրանցվել է սպառողական գների 0.6% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.4% նվազում (դրամը արժևորվել է)։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 0.8%-ով աճ ր ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.3%-ով նվազում։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0,9% աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի անկում` 1,7%–ով:

2024 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 391 դրամ, ինչը 0,8 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ապրիլի նույն ցուցանիշը (387,7 դրամ)։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post