Բիբլոս Բանկ Արմենիան տոնում է հիմնադրման 15-ամյակը (ՎԻԴԵՈ)

15.02.2023 11:42
Բիբլոս Բանկ Արմենիան տոնում է հիմնադրման 15-ամյակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. Բիբլոս Բանկ Արմենիան, իր հաճախորդների, գործընկերների և Բիբլոս Բանկ Խմբի հետ միասին, այս տարի տոնում է իր հիմնադրման 15-ամյակը:

2007 թվականին Երևանի սրտում սկսելով իր բիզնես գործունեությունը՝ Բանկն այդպիսով մեկնարկեց իր զարգացման ճանապարհը և սկիզբ դրեց Բիբլոս Բանկ Խմբի պատմության մի նոր էջի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Տարիների ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան ձեռք է բերել վստահելի գործընկերոջ համբավ: Բանկային լուծումներ մշակելիս ու որոշումներ կայացնելիս հաշվի է առնվում ամեն մանրուք, որ կնպաստի հաճախորդների ֆինանսական առողջությանը, ինչի շնորհիվ վերջիններս ստանում են իրենց կարիքներին համապատասխան պրոդուկտներ:

Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, վերջին տարիներին Բանկը կայուն աճ է գրանցել հատկապես մանրածախ առևտրի պորտֆելի և քարտապանների թվի առումով: Գիտակցելով իր դերը Հայաստանում բանկային գործունեության զարգացման գործում՝ Բանկը շարունակում է ներդրումներ կատարել հաճախորդների սպասարկումը բարելավող ոլորտներում, ներառյալ անձնակազմի վերապատրաստման, թվային լուծումների ներդրման և հարմարավետ մասնաճյուղեր ստեղծելու առումով։

«Մեր 15-ամյա գործունեությունը նշելու պատիվը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող։ Այս ճանապարհը մեզ հնարավորություն է տվել հազարավոր մարդկանց կյանքի որակը լավացնելու, և մենք հպարտ ենք դրանով։ Մեր կուտակած փորձի շնորհիվ հաճախորդները շարունակ վերադառնում են մեզ մոտ՝ որպես հուսալի ֆինանսական գործընկերոջ։ Մենք ձգտում ենք արժեք ստեղծել՝ հաճախորդների հետ թափանցիկ հարաբերություններ կառուցելով և նրանց անհատական սպասարկում տրամադրելով»,- ասում է Հայկ Ստեփանյանը։

Բանկը պարբերաբար հանդես է գալիս հատուկ առաջարկներով, տրամադրում է կորպորատիվ և մանրածախ բանկային պրոդուկտների լայն ընտրանի, ներառյալ ավանդներ, կորպորատիվ ֆինանսավորում, հիփոթեքային և սպառողական վարկավորում, դեբետային ու վարկային քարտեր: Հաճախորդները մի շարք ծառայություններից օգտվում են նաև առանց Բանկ այցելելու՝ Byblos Mobile հավելվածի միջոցով, որը վերջերս ամբողջովին թարմացվել է՝ էլ ավելի հարմար ու արագ ֆինանսական գործարքներ կատարելու համար:

15 տարվա աշխատանքի ընթացքում Բանկը կատարել է ավելի քան 230 միլիարդ դրամի վարկավորում՝ աջակցելու անհատներին ու ձեռնարկություններին, որոնք զարգացնում են Հայաստանի տնտեսությունը և աշխատատեղեր են ստեղծում։ Բացի այդ, ավելի քան 2,000 ընտանիք ստացել է անհրաժեշտ ֆինանսավորում և իրականացրել սեփական բնակարանն ունենալու երազանքը:

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և համագործակցելով ամենատարբեր ոլորտներում աշխատող ՀԿ-ների հետ: 15 տարվա ընթացքում նման ծրագրերը բազմաթիվ են եղել՝ սկսած երեխաների առողջությանը, մշակույթի ոլորտին ու մի շարք հիմնադրամների ուղղված նվիրատվություններից մինչև կրթական, առողջապահական և սպորտային նախագծեր։

Բիբլոս Բանկ Արմենիան նաև հուսալի գործատու է, որը ջանք չի խնայում աշխատակիցների շարունակական կրթությանը նպաստելու, նրանց մոտիվացնելու և երիտասարդ սերնդի համար առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու համար:

15 տարի շարունակ հաճախորդները մշտապես եղել են և հետագայում ևս կշարունակեն լինել Բանկի գործունեության կենտրոնում։ Իսկ Բանկը հանձնառու է պատասխաատու գործունեությամբ զբաղվել և հաստատուն քայլերով առաջ գնալ դեպի նոր ձեռքբերումներ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post