07.12.2011 16:17
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ն «Золотая корона – Денежные переводы» համակարգով փոխանցում ուղարկող հաճախորդներին առաջարկում է տվյալ համակարգի հետ համատեղ թողարկված ոչ վճարային «Փոխանցման քարտ»:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մամուլի ծառայությունից, տվյալ քարտը նախատեսված է միայն ուղարկման համար և անվճար տրամադրվում է հաճախորդներին փոխանցումն իրականացնելու պահին:
«Քարտի առանձնահատկություններն են՝ քարտը ներկայացնելիս փոխանցումների արագ ձևակերպում, ինչպես նաև մինչև 4 հիմնական ստացողների մասին տեղեկատվության գրանցում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: