Հայաստանի առևտրային բանկերում դեկտեմբերին ավանդների ծավալն աճել է 4,8%-ով՝ հասնելով 969,7 մլրդ դրամի

26.01.2012 17:18
Հայաստանի առևտրային բանկերում դեկտեմբերին ավանդների ծավալն աճել է 4,8%-ով՝ հասնելով 969,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2011 թ.-ի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 4,8 տոկոսով և կազմել ավելի քան 969,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Միաժամանակ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը դեկտեմբերին, 2011 թվականի սկզբի ցուցանիշի համեմատ, ավելացել է 38,1 տոկոսով:

Տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի դեկտեմբերին դրամով ներգրավված ավանդների ծավալը, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 8,6 տոկոսով և կազմել շուրջ 308,1 մլրդ դրամ: Միաժամանակ դեկտեմբերին արտարժույթով ներգրավված ավանդներն ավելացել են 3,3 տոկոսով և դեկտեմբերի վերջին կազմել ավելի քան 661,6 մլրդ դրամ: (1 դոլարը 387,74 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post