Վարկային քարտեր Յունիբանկից` հատուկ բժշկական հաստատությունների աշխատակիցների համար

05.09.2017 18:17
Վարկային քարտեր  Յունիբանկից` հատուկ բժշկական հաստատությունների աշխատակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բժշկական հաստատությունների աշխատակիցներին Յունիբանկն առաջարկում է հատուկ մշակված վարկային քարտեր «U-Doctor»` շահավետ պայմաններով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Քարտով տրամադրվող վարկի գումարը, կախված հաճախորդի զբաղեցրած պաշտոնից, կազմում է 500 000 - 2,5 մլն ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ:

Վարկային գծի տոկոսադրույքը կազմում է 16% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի տրամադրումը և վարկային հաշվի սպասարկումն իրականացվում է անվճար:

Քարտը կարելի է ձևակերպել` դիմելով Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ և ներկայացնելով միայն անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Հիմնական պարտադիր պայմաններից մեկը հաճախորդի բացասական վարկային պատմության բացակայությունն է:

Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկերի և քարտային վարկերի տրամադրման գործընթացը Յունիբանկում:

Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է և առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ կանխիկ և քարտային վարկերի դեպքում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև