ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողան փոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով

03.11.2017 13:15
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողան փոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել Բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը: Բացի դրանից, հաճախորդները կարող են սահմանել միասնական PIN-կոդ միաժամանակ մի քանի քարտերի համար և ստիպված չլինել հիշել միաժամանակ մի քանի տարբեր PIN-կոդեր:

Այս ծառայությունն օգտակար է նաև այն դեպքերում, երբ հաճախորդն ունի մտավախություն, որ իր քարտի PIN-կոդը հայտնի է դարձել երրորդ անձի:

«PIN-կոդի ինքնուրույն փոխարինումն իրականացվում է ընդամենը մի քանի քայլով, և չի առաջացնում դժվարություններ հաճախորդների մոտ: Ընդամենը պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկածքարտը տեղադրել բանկոմատի մեջ, մուտքագրել գործող PIN-կոդը, ընտրել «PIN-կոդի փոխարինում» կոճակը, մուտքագրել նոր PIN-կոդը և հաստատել այն», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

PIN-կոդի ինքնուրույն փոխարինման ծառայությունը տրամադրվում է անվճար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատային ցանցը ներառում է 157 բանկոմատ և տեղակայված է Հայաստանի ողջ տարածքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով հնարավոր է իրականացնել մի շարք գործառույթներ, ինչպիսիք են քարտից քարտ փոխանցումները, կոմունալ վճարումները, քաղվածքների դիտումը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև