Պլատինի գինը 2018թ.–ից հետո առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի համար 1000 դոլարը

05.09.2019 14:12
Պլատինի գինը 2018թ.–ից հետո առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի համար 1000 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պլատինի գինը հինգշաբթի բարձրացել է մեկ ունցիայի համար 1000 դոլարից ավել` հասնելով վերջին անգամ 2018թ.–ի փետրվարին գրանցված մակարդակին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Պլատինով ֆյուչերսային գործարքներն ավելացել են 1,7%–ով` Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) հասնելով ունցիայի համար 1000,80 դոլարի, Լոնդոնում պլատինով գործարքներն իրականացվում էին 987,30 դոլարի սահմանում։

Գներին աջակցում է թանկարժեք մետաղների նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը տնտեսության աճի վրա ԱՄՆ–ի և Չինաստանի առևտրային հակամարտության հետևանքների շուրջ ավելացող մտահոգությունների ֆոնին։

Ոսկու և արծաթի ֆյուչերսների առուվաճառքն իրականացվում է բազմամյա առավելագույն ցուցանիշների մոտակայքում, ինչն իր հերթին ավելացնում է պլատինի և պալադիումի պահանջարկը։ Բոլոր չորս թանկարժեք մետաղների գները տարեսկզբից  ավելացել են ավելի քան 20%–ով, այն դեպքում, երբ պղնձի և ալյումինի գինը նվազել է։

Պալադիումի սպոտային արժեքը Նյու Յորքում առուվաճառքների ժամանակ ավելացել է 0,4%–ով` հասնելով ունցիայի համար 1564,01 դոլարի, իսկ ավելի ուշ կազմել է 1559,91 դոլար մեկ ունցիայի համար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post