Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 մլն և 2,5 մլրդ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

21.11.2019 21:37
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 մլն և 2,5 մլրդ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./ԱՌԿԱ/.  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2,5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Դոլարային պարտատոմսերի՝ AMZPXKB21ER2, արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7,5%՝ եռամսյակային վճարման պարբերականությամբ և 36 ամիս մարման ժամկետով։ Արժեկտրոնի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է։

Դրամային պարտատոմսերը՝ AMZPXKB22ER0,  թողարկվել են 11% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 100 000 դրամ անվանական արժեքով։ 36 ամիս շրջանառության ժամկետով արժեկտրոնի վճարումները տեղի են ունենալու կիսամյակային պարբերականությամբ։

Պարտատոմսերը գնելու համար անհրաժեշտ է այցելել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպությունների գրասենյակ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր,  ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post