ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշել է մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը չսահմանել տույժ և տուգանք վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում

16.03.2020 17:57
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշել է մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը չսահմանել տույժ և տուգանք վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։ 

«Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկը կցուցաբերի անհատական մոտեցում՝ աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ ողջամիտ լուծումներ տրամադրելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են իրենց վարկային պարտավորությունները կատարել պայմանագրով սահմանված ժամկետում, հորդորում ենք օգտվել`

-   Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,

-   ACBA Mobile հավելվածի ծառայություններից,

-  Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից:

Բանկի բոլոր մասնաճյուղերը գործում են հատուկ ռեժիմով  (բացառությամբ «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի, որոնք ս.թ. մարտի 16-ից ժամանակավորապես չեն գործի):

Խնդրում ենք բանկի մասնաճյուղեր մոտենալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն բոլոր դեպքերում, երբ, այնուամենայնիվ Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի մասնաճյուղ, կրկին խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները՝

-  Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը բանկի մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,

-  Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,

-  Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,

-  Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց:

   ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պատասխանատու և հոգատար մոտեցում է դրսևորում ինչպես իր հաճախորդների ու աշխատակիցների, այնպես էլ ֆինանսական համակարգի և մեր պետության անվտանգության ու կայունության հանդեպ։ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին

Եղե՛ք առողջ և ապահով: ​ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post