Սեպտեմբերին կկայանա Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն

06.09.2021 10:58
Սեպտեմբերին կկայանա Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 10-12-ը Երևանում կկայանա «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Միջոցառումը նվիրված է Յունիբանկի գործունեության 20-ամյակին: Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոր:  

 «Յունիբանկի գավաթ» փառատոնը կանցկացվի հայաստանյան լավագույ ն հյուրանոցներից մեկում՝ Holiday Inn Yerevan-Republic Square-ում:

Միջոցառման կազմկոմիտեն միջազգային խմբագրակազմի հետ միասին, որում ընդգրկված են Ալեքսանդր Կորոբեյնիկովը, Սերգեյ Տերենտևը,  Մաքսիմ Մերզլյակովը, Սերաֆիմ  Շիբանովը  (Ռուսաստան), Կոնստանտին Նաումենկոն և Կոնստանտին Կաունինը (Ուկրաինա), մասնակիցներին խոստանում են հագեցած և հետաքրքիր ծրագիր:  

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Փառատոնի ծրագրում  են «Բրեյն ռինգ» , «Էրուդիտ-Սեքստետ» և այլ մրցույթներ, ինչպես նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» սպորտային մրցաշարը:  «Յունիբանկի  գավաթ»  փառատոնին նախատեսվում  է ավելի քան 20 թիմերի մասնակցություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այլն:  Փառատոնի խաղավարն է Պավել  Զաբավսկին:

Սեպտեմբերի 12-ին կկայանա մրցանակների հանձնման  և փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: «Ինտելեկտուալ  խաղերի փառատոնը  հիանալի միջոց է Յունիբանկի 20-ամյակը տոնելու համար: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում  կրթական, ճանաչողական նախագծերի աջակցմանը, հանդիսանում ենք Հայաստանում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի բազմամյա հովանավորը:  Ինտելեկտուալ խաղերը նպաստում են անձի զարգացմանը,  արագ և օրիգինալ մտածողության ձևավորմանը, մտահորիզոնի ընդլայնմանն ու  թիմային աշխատանքի և փոխգործակցության հմտությունների բարելավմանը», - ասաց Յունիբանկի Վարչության նախագահ  Մեսրոպ Հակոբյանը:

«Ինտելեկտուալ խաղերի փառատոնի նպատակներից մեկը  մեր երկրի  մասսայականացումն է  աշխարհում: Կարևոր է, որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ցույց տալ, որ տարածքով ոչ մեծ Հայաստանն իր մեջ կրում է հսկա մտավոր ներուժ: Մեր հիմնական ազգային բրենդը հենց ինտելեկտն է», - նշեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:–0–


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև