ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է «Мир» քարտերի սպասարկումը

27.04.2022 15:55
ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է «Мир» քարտերի սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. 2022թ․ ապրիլից «Мир» վճարային համակարգի քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից։ Ծառայությունը հասանելի է նաև ԱՊՀ երկրների գործընկեր վճարային համակարգերի քարտերի համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստանի Բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում «Мир» քարտերից միջոցների կանխիկացումն իրականացվում է թողարկող բանկերի կողմից սահմանված սակագներով: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում։ «Мир» քարտի քարտապանները կարող են ստուգել իրենց հաշվի մնացորդը Բանկի ցանկացած բանկոմատի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը սույն թվականի մայիս ամսին նախատեսում է թողարկել սեփական «Мир» քարտեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղակայված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post