Արտոնյալ հիփոթեք Յունիբանկից` վերաֆինանսավորման համար

28.04.2022 12:29
Արտոնյալ հիփոթեք Յունիբանկից` վերաֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է «Արտոնյալ հիփոթեք» վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս վերաֆինանսավորելու գործող վարկը:  «Արտոնյալ հիփոթեքը» ուղղված է վարկավորման պայմանների բարելավմանն ու վարկային ծանրաբեռնվածության նվազմանը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, համապատասխանաբար, մինչև 120 և 240 ամիս ժամկետով: Գումարը կազմում է 5 մլն-ից մինչև 100 մլն ՀՀ դրամ կամ 10 000 դոլարից մինչև 200 000 դոլար: 

«Արտոնյալ հիփոթեք» վարկի  տարեկան տոկոսադրույքը կազմում է 13,75%՝ ՀՀ դրամի և 8,75%՝  ԱՄՆ դոլարի դեպքում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post