Մոսկվայի բորսան հունիսի 27–ից կսկսի առուվաճառք իրականացնել ՀՀ դրամով

21.06.2022 13:05
Մոսկվայի բորսան հունիսի 27–ից կսկսի առուվաճառք իրականացնել ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսան սկսում է առուվաճառք իրականացնել ուզբեկական սումով, հայկական դրամով և հարավաֆրիկյան ռենդով։ Առուվաճառքը կսկսվի հունիսի 27–ից, գրում է finam.ru–ն։

«Նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների` ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև արտաքին–տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրային հնարավորությունները», – նշել են բորսայի ներկայացուցիչները։

Առուվաճառքի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի կլինեն սպոտ և սվոփ գործիքները հետևյալ արժութային զույգերի համար.

հարավաֆրիկյան ռենդ – ռուսական ռուբլի (ZAR/RUB);

ԱՄՆ դոլար – հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR);

հայկական դրամ–ռուսական ռուբլի (AMD/RUB);

ԱՄՆ դոլար – հայկական դրամ (USD/AMD);

ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post