ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 10.75%

13.12.2022 17:49
ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 10.75%

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%, hաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել է նոյեմբերի 1-ին՝ բարձրացնելով 0,5 տոկոսային կետով՝ մինչև 10,5%:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post