Հայաստանի ֆինանսական ինստիտուտները դարձել են շատ կայուն. ՎԶԵԲ–ի փոխնախագահ

18.01.2023 14:47
Հայաստանի ֆինանսական ինստիտուտները դարձել են շատ կայուն. ՎԶԵԲ–ի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական ինստիտուտները դարձել են շատ կայուն, հատկապես` հաշվի առնելով այն խնդիրները, որոնց հետ բախվել են վերջին մի քանի տարում։ Այս մասին հայտարարեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ՎԶԵԲ–ի փոխնախագահ Մարկ Բոումանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

Նրա խոսքով, «կանաչ» ֆինանսների տեսակետից գործերը միանշանակ շարժվում են ճիշտ ուղղությամբ, և ՎԶԵԲ–ը պատրաստ է աջակցել Հայաստանին իր հավակնոտ ճանապարհին դեպի վերջնական ածխածնային չեզոքություն։  

«Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա ԿԲ–ն վերջերս մեզնից աջակցություն է խնդրել Կայուն ֆինանսավորման ճանապարհային քարտեզի մշակման և իրագործման գործում` կլիմայական ռիսկերի կառավարման հուսալի համակարգ ստեղծելու և այդ հատվածում հաշվետվություններ իրականացնելու համար։ Հիմա մենք համագործակցում ենք անհետաձգելի կարիքները որոշելու համար տեխնիկական օգնության և խորհրդակցությունների հարցում», – ասաց Բոումանը։

1992թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանում իր գործունեության մեկնարկի պահից ի վեր` 2023թ.–ի հունվարի դրությամբ ներդրել է ավելի քան 2մլր եվրո 205 նախագծում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post