ՎԶԵԲ–ը Հայաստանում ներդրել է ավելի քան 2մլրդ եվրո 205 նախագծում. փոխնախագահ

18.01.2023 13:53
ՎԶԵԲ–ը Հայաստանում ներդրել է ավելի քան 2մլրդ եվրո 205 նախագծում. փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՎԶԵԲ–ն այսօրվա դրությամբ Հայաստանում ներդրել է ավելի քան 2մլրդ եվրո 205 նախագծում, որի ավելի քան 90%–ը գտնվում են մասնավոր հատվածում։ Այս մասին հայտարարեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ՎԶԵԲ–ի փոխնախագահ Մարկ Բոումանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Վերջերս մենք ԵՄ–ի և E5P հիմնադրամի հետ ֆինանսավորել ենք ավելի էկոլոգիական ավտոբուսները Երևանի համար, որոնք կհամալրեն քաղաքային պարկը, 40 ավտոբուս արդեն բերվել է, ևս 47–ը ճանապարհին է», – ասաց Բոումանը։

Նա պատմեց նաև Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանն, Երևանի ենթակառուցվածքի և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերի մասին։

1992թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանում իր գործունեության մեկնարկի պահից ի վեր` 2023թ.–ի հունվարի դրությամբ ներդրել է ավելի քան 2մլր եվրո 205 նախագծում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post