ԱրարատԲանկը՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխող

24.05.2023 16:57
ԱրարատԲանկը՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխող

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կիրականացնի անվանական արժեկտրոնային դրամային (ծածկագիր՝ AMFNCAB2EER0) և դոլարային (ծածկագիր՝ AMFNCAB2FER7) պարտատոմսերի տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնել են բանկից, պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով մայիսի 30-ից հունիսի 2-ը, ամեն օր, ժ․ 11։00-13։30։

Նշվում է, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 50 հազ. ՀՀ դրամ է, ընդհանուր ծավալը՝ 800,000,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 13%, իսկ դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը` $100,  ընդհանուր ծավալը՝ $2,000,000, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.5%։

«Թե դրամային, թե դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է։ Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ։

Հարցերի դեպքում զանգահարել 010 59 23 01, 010 59 23 23 հեռախոսահամարներով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post