Ֆինանսների նախարարը շատ բարձր է որակել օտարերկրյա ուղիղ ներդրումների նախորդ տարվա ցուցանիշը` ՀՆԱ–ի 5,1%–ի չափով

12.06.2023 15:27
Ֆինանսների նախարարը շատ բարձր է որակել օտարերկրյա ուղիղ ներդրումների նախորդ տարվա ցուցանիշը` ՀՆԱ–ի 5,1%–ի չափով

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. Նախորդ տարի արձանագրվել է Հայաստան օտարերկրյա ուղիղ ներդրումների մեծ ներհոսք։ Այն կազմել է ՀՆԱ–ի 5,1% –ը։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Սա շատ բարձր ցուցանիշ է, հատկապես վերջին տարիներին», – ասաց նախարարը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում է 2022թ.–ի բյուջեի կատարողականը։

Նրա խոսքով, կապիտալի կուտակման ցուցանիշը ևս բավականին բարձր էր։ Այլ խոսքերով, Հայաստանի գործարարները ներդրել են իրենց եկամուտները իրենց իսկ կապիտալ հնարավորությունների զարգացման մեջ։

«Վստահ ենք, որ արդեն առաջիկա տարիներին կնկատենք այդ ներդրումների դրական ազդեցությունը մեր տնտեսության պոտենցիալի վրա», – ընդգծեց Հովհաննիսյանը։  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ 2022թ.–ին երկրի տնտեսական աճը կազմել է 12,6%, ինչն աննախադեպ է վերջին 15 տարվա համար։ Նրա տվյալներով, իրականացված ներդրումների նախնական ընդհանուր ծավալը կազմել է 17 տրիլիոն դրամ (ՀՆԱ–ի մոտ 20%–ը), իսկ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը եռապատկվել է և հասել մոտ 1մլրդ դոլարի (1 դոլարը` 387.04 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post