13.06.2023 12:59
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը հունիսի 13–ի նիստի ժամանակ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով 10.5%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը
Նվազեցվել են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.0% և ԿԲ–ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.0%:
ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեկտեմբերի 13–ի նիստի ժամանակ` բարձրացնելով 0.25 տոկոսային կետով` մինչև 10,75%։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: