Գործնական բիզնես հմտությունները՝ CaseKey 2023-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցության կենտրոնում (ՖՈՏՈ)

13.06.2023 18:34
Գործնական բիզնես հմտությունները՝ CaseKey 2023-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցության կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. Ավելի քան 200 խելացի և խոստումնալից երիտասարդ, որոնք ընտրվել են 500 դիմորդից, հնարավորություն է ստացել մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ին, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան է, հաղորդում է Բիբլոս Բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը։

Մրցույթը եզակի ձևաչափ է, որի շրջանակում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:

Այս տարի CaseKey֊ն անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Ուսանողներն ու երիտասարդ պրոֆեսիոնալները սովորում են Հայաստանի առաջատար մասնագետներից և քոուչներից, լուծում են հայկական ընկերությունների կողմից առաջադրված իրական բիզնես խնդիրներ և ներկայացնում լուծումներ։

Բիբլոս Բանկ Արմենիան, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15 տարին, որոշել է բովանդակալից նախագծերով նշել այդքան կարևոր իրադարձությունն ու ֆինանսավորել ակադեմիական և գործնական կրթական նախաձեռնություններ։

Հունիսի 10-ին կայացած առաջին թրեյնինգային օրը CaseKey 2023-ի մասնակիցների հետ հանդիպեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և իր մոտիվացիոն խոսքում կիսվեց բեզնեսի վարման և կառավարման սեփական փորձով։

«Մրցույթը երիտասարդների համար հիանալի հնարավորություն է այսօրվա արագ փոխվող աշխարհում գործնական գիտելիքներ ձեռք բերելու: Իրական բիզնես խնդիրների վրա աշխատելը կօգնի մրցակցային առավելություններ ձեռք բերել իրենց ընտրած ոլորտում և կուտակել հմտություններ՝ հաղթող ռազմավարություններ ստեղծելու համար: Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից մրցույթի շնորհիվ ավելի լավ կհասկանա բիզնես աշխարհն ու ոլորտի բազմաթիվ առանձնահատկությունները»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանը կարծում է, որ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը խորհրդանշում է կողմերի համատեղ հանձնառությունը խթանելու ձեռներեցությունը և նորարարությունը բիզնես ոլորտում։

«Միասին մենք նպատակ ունենք բացահայտելու երիտասարդների ներուժը՝ օգնելով նրանց դառնալ փոփոխություն բերողների հաջորդ սերունդը: Մենք ակնկալում ենք հաջող համագործակցություն Բիբլոս Բանկ Արմենիայի հետ և ոգևորված ենք այն դրական ազդեցությամբ, որ կարող ենք ստեղծել միասին: Մենք վստահ ենք, որ այս աջակցության շնորհիվ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը կշարունակի հարթակ լինել մեծ ձգտում ունեցող երիտասարդների համար՝ զարգանալու և իրենց լուծումներն իրականություն դարձնելու ճանապարհին։»,- նշեց Արշակ Կարապետյանը։

CaseKey 2023-ի ամբողջ ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան կլինի մասնակիցների կողքին, կսատարի նրանց գործնական կարողությունների զարգացմանը։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։

Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post