Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդների ընդհանուր ծավալը կազմում է 1,1 տրիլիոն դրամ. ԿԲ

14.06.2023 12:28
Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդների ընդհանուր ծավալը կազմում է 1,1 տրիլիոն դրամ. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների ավանդների ընդհանուր ծավալը կազմում է 1,1 տրիլիոն դրամ, տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով, ֆիզիկական անձանց ավանդների ծավալն ընթացիկ տարվա մարտի 31–ի դրությամբ կազմում է 706մլրդ դրամ, ընդ որում այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկնապատկվել է։

Սակայն, նրա խոսքով, վերջին ժամանակներում ֆիքսվում են աճի շատ ավելի մեղմ տեմպեր, քան նրանք, որոնք եղել են նախորդ տարվա ընթացքում իրադարձությունների զարգացման արդյունքում։ «Տարեկան կտրվածքով իրավաբանական անձանց ներդրումները ներառող ընդհանուր ցուցանիշը կրճատվել է, սակայն միայն ֆիզիկական անձանց ավանդների մասով մարտի վերջին, տարվա սկզբի համեմատ, գրանցվել է 0,5%–ի աճ», – ասաց Գալստյանն` ավելացնելով, որ այդ ցուցանիշները ներկայացված են ֆիքսված փոխարժեքով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post