ՀՀ ԿԲ-ում նշել են, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում երկրի ֆինանսական կազմակերպությունները

13.06.2023 15:37
ՀՀ ԿԲ-ում նշել են, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում երկրի ֆինանսական կազմակերպությունները

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տրամադրել է հետևյալ պատասխանները:

«ԱՌԿԱ». Հայաստանի բանկային հատվածում նկատվու՞մ է DDoS գրոհների աճ:

ԿԲ. ոչ: Բանկերից ստացված տեղեկատվության համաձայն և ԿԲ կատարած ուսումնասիրությունների արդյունքում կարելի է փաստել, որ նշանակալի աճ չի գրանցվել:

«ԱՌԿԱ». ինչպիսի՞ն է 2022թ.-ին Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների վրա իրականացված կիբերգրոհների վիճակագրությունը և դրա դինամիկան՝ նախորդ տարիների համեմատ:

ԿԲ. կիբերհարձակումների, կիբեր միջադեպերի տեսակների և քանակի վերաբերյալ  բանկերից ստացված տեղեկատվության համաձայն, հաջողված կիբերհարձակումներ բանկերում չեն գրանցվել, բանկերի կիբերանվտանգության համակարգերը հաջողությամբ կանխել են կիբերհարձակումների փորձերը: Վերջինիս վիճակագրությունը համարվում է գաղտնի տեղեկատվություն և տրամադրման ենթակա չէ:

«ԱՌԿԱ». որքա՞ն են կազմակերպությունների և քաղաքացիների ֆինանսական կորուստների ցուցանիշները կիբերգրոհների հետևանքով:

ԿԲ. բանկերից ստացված տեղեկատվության համաձայն, ԿԲ կատարած ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն բանկերում հաջողված կիբերհարձակումներ / կիբերմիջադեպեր չեն գրանցվել, այսպիսով՝ բանկերը ուղղակիորեն չեն կրել ֆինանսական կորուստներ կիբերհարձակումների արդյունքում: Քաղաքացիների մասով տեղեկատվության

ԿԲ-ն չի տիրապետում: Քաղաքացիները, որպես ֆինանսական կազմակերպության հաճախոր,դ հանդիսանում են առանձին թիրախ և գտնվում են բոլորովին տարբեր գրոհների թիրախում:

«ԱՌԿԱ». Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կիբերգրոհների ի՞նչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում:

ԿԲ. դրանք մի քանիսն են.

1.     DDoS հարձակումներ:

2.    Կիբերգրոհներ, որոնք փորձում են բանկերի խոցելի համակարգերը կամ սարքերը դարձնել Botnet-եր, որոնց միջոցով հետագայում հնարավոր կլինի իրականացնել այլ, օրինակ՝ DDoS հարձակումներ:

3.    Ավտոմատացված Port Scanning-ներ, որոնք փորձում են բանկերի համակարգերում գտնել և չարաշահել բաց պորտեր:

«ԱՌԿԱ». հակազդեցության ի՞նչ մեխանիզմներ է կիրառում կարգավորիչը կիբերսպառնալիքների դեմ պայքարելու համար:

ԿԲ. ԿԲ-ում ստեղծվել է ՏՏ/Գործառնական ռիսկերի վերլուծության բաժին, որի գործառնություններից է հանդիսանում ՀՀ ֆինանսական համակարգում առկա ՏՏ և ՏԱ ռիսկերի ուսումնասիրությունը, վերլուծությունը, գնահատումը և զսպման մեխանիզմների հետ կապված առաջարկությունների ձևավորումը:

ՏՏ միջավայրի զարգացմանը և ֆինանսական ծառայությունների թվայնացմանը զուգահեռ ՏԱ/կիբեր ռիսկերի կառավարումը բարձր առաջնահերթություն ունի Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների համար:

«ԱՌԿԱ». Հայաստանում կիրառվու՞մ է ապահովագրության պրակտիկա կիբերանվտանգության ոլորտում:

ԿԲ. այո: Կան բանկեր, որոնք ունեն կիբեր ռիսկերը ծածկող ապահովագրական պայմանագրեր:

«ԱՌԿԱ». կա՞ն ֆինանսական կրթվածության մակարդակի բարձրացման ծրագրեր կազմակերպությունների և քաղաքացիների համար կիբերանվտանգության համատեքստում:

ԿԲ. Կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագրի» ներքո, իրականացնում է մի շարք գործողություններ, որոնք ներառում են նաև կիբերանվտանգության ոլորտում ֆինանսական ծառայությունների սպառողների կրթման տարրեր: Ծրագրեր են իրականացվում դպրոցականների, այլ թիրախային խմբերի համար (օրինակ՝ պաշտպանության նախարարության սպայական կազմ), որոնք անդրադառնում են ընթացիկ խնդրահարույց հարցերին։ Թեման մշտապես արծարծվում է www.abcfinance.am կայքում և վերջինիս սոցիալական հարթակներում՝ Facebook-ում և YouTube-ում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post