Հայկական բորսայի վաճառքի նպատակներից մեկը ոչ ռեզիդենտների ներգրավումն էր. ԿԲ փոխնախագահ

22.06.2023 14:11
Հայկական բորսայի վաճառքի նպատակներից մեկը ոչ ռեզիդենտների ներգրավումն էր. ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Հայկական բորսայի վաճառքի նպատակներից մեկը ոչ ռեզիդենտների ներգրավումն էր, հայտարարեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

«Դուք գիտեք, որ գործարքը տեղի է ունեցել նախորդ տարի, Վարշավայի բորսան ձեռք է բերել մեր բորսան, և դրա հիմնական նպատակներից էր այն, որպեսզի նրանք ներդնեն այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնց շնորհիվ մեր շուկան ինտեգրված կլինի ոչ ռեզիդենտների համար», – ասաց Նուրբեկյանը։

Նա նշեց, որ պետական պարտատոմսերի ոլորտում շուկան շատ զարգացած է, և բոլոր տեխնիկական լուծումներն արդեն կան, ինչի մասին վկայում է պարտատոմսերի շուկայի նկատմամբ մեծ հետաքրքրվածությունը։

«Հուսով ենք, որ կորպորատիվ շուկայում այդ խնդիրները ևս կլուծվեն։ Բայց ուզում եմ նշել, որ ամենագլխավորն առաջարկն է։ Այսինքն կարևոր է, որպեսզի ընկերությունները ցանկանան աշխատել թափանցիկ և տեղաբաշխվեն (դուրս գան IPO–ի, խմբ.)։ Եթե լինի տեղաբաշխում, կլինեն business cases, ապա ներդրողները կգան», – ասաց ԿԲ փոխնախագահը։

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ներդրողների համար առկա են բորսայական գործիքների բազմազանություն և առավելագույն թափանցիկություն։ Բորսայական վերջնահաշվարկը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։  2022թ.–ի մայիսի 24–ին ՀՀ ԿԲ Խորհուրդը հավանություն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից (WFB) AMX–ի գնման գործարքին, իսկ նույն տարվա հունիսի 28–ին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և WFB–ի Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիեթլը ստորագրեցին AMX–ի վերահսկիչ փաթեթի վաճառքի մասին համաձայնագիրը։ Այսպիսով, WFB–ին ձեռք բերեց AMX-ի բաժնետոմսերի 65,03%–ը (967 բաժնետոմս), ՀՀ ԿԲ–ն կպահպանի մասնակցությունը 25,02% կապիտալում, իսկ մնացած 9,95% –ը AMX–ի սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կազմում է մոտ 873մլն դրամ (շուրջ 2,2մլն դոլար)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post