Կենսաթոշակային հաշվի կառավարում Converse Mobile-ում

19.06.2023 18:14
Կենսաթոշակային հաշվի կառավարում Converse Mobile-ում

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Converse Mobile հավելվածի հնարավորությունները համալրվել են ևս մեկով. հասանելի է դարձել «Կենսաթոշակային հաշիվ» բաժինը՝ մի քանի գործառույթով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, այսուհետ Հավելվածում օգտատերերը կարող են.

- Տեսնել կենսաթոշակային հաշվի քաղվածքը,

- Հեշտությամբ փոխել ֆոնդի կառավարչին,

- Փոխել տեղեկատվություն/քաղվածքներ ստանալու համար նշված էլ. հասցեն:

Բանկում կարևորել են այս նոր հնարավորությունը՝ նշելով. ««Կենսաթոշակային հաշվի» գումարների խելամիտ ներդրումը ապագայում կարող է էապես մեծացնել կենսաթոշակի չափը: Այս իսկ պատճառով էլ կարևոր են համակարգի շահառուների հասանելիության ապահովումը գումարների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև ֆոնդի կառավարիչ ընտրելու կամ փոխելու հնարավորությունը: Converse Mobile հավելվածը նման հնարավորություն է տալիս համակարգի շահառու բոլոր անձանց»:

Մանրամասն՝ conversebank.am, 010-511-211:

Տեսանյութն՝ այստեղ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post