06.07.2023 21:12
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Բիբլոս Բանկ Արմենիան իր 15-րդ տարեդարձի շրջանակում ներկայացնում է ավանդի 2-րդ հատուկ առաջարկը՝ «Ավանդ Պլյուս», որը հաճախորդներին թույլ է տալիս ներդնել ավանդ և պահպանել տոկոսագումարները նույնիսկ ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում, հաղորդում է Բիբլոս Բանկի մամուլի ծառայություը։
Առաջարկը նվազագույնի է հասցնում կուտակված տոկոսները կորցնելու ռիսկը։
Մասնավորապես, հաճախորդները կարող են ներդնել ավանդ 24 ամիս ժամկետով ու 10․5%(֏)|4.5%($)|2.5%(€) տոկոսադրույքով, և 7-րդ ամսից սկսած դադարեցնելու դեպքում կուտակված տոկոսագումարները կվերահաշվարկվեն բարձր՝ 10% (֏)|4% ($)|2% (€) տոկոսադրույքով։
Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ հայտը ձևակերպել կարելի է նաև առցանց տարբերակով։
Առաջարկը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա առաջարկներով ու նախաձեռնություններով։
Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: