ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ

06.07.2023 18:07
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևան քաղաքի կենտրոնում նոր ժամանակակից ձևաչափով բացել է իրավաբանական անձանց սպասարկող «Մոսկվա» մասնաճյուղը, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Գրասենյակը սպասարկելու է բանկի գրեթե 1000 կորպորատիվ հաճախորդների՝ տնտեսության տարբեր ոլորտներից։ Տարեսկզբից նրանց թիվն աճել է 15%-ով։

Նոր մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ, վճարային բիզնես - քարտեր և «Բանկ-Հաճախորդ» օնլայն ծառայությունը՝ հիմնական ֆինանսական ծառայություններին շուրջօրյա հասանելիությամբ:

Գրասենյակի դիզայնը և աշխատատեղերը նախագծված են ժամանակակից ոճով և պլանավորված են այնպես, որպեսզի ապահովեն անհատական մոտեցում հաճախորդին և նրա հարմարավետությունը սպասարկման բոլոր փուլերում. դրա համար նախատեսված են հանդիպումների հատուկ սենյակներ: Այցելուներին հասանելի է առանձնացված կայանատեղի:

«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, արդյունավետ բիզնես գործընթացների կառուցումը և բիզնես - պահանջների նկատմամբ ուշադրությունը կորպորատիվ սեգմենտում մեր աշխատանքի հիմնական առաջնահերթություններն են: Այսօր «Մոսկվա» մասնաճյուղը սպասարկում է միջին և փոքր բիզնեսի տարբեր ոլորտների շուրջ 1000 ընկերություններ, այս տարվա սկզբից վերջիններիս աճը կազմել է մոտ 15%: Մեր նոր գրասենյակի հարմարավետ միջավայրում հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների լայն շրջանակ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

«Մոսկվա» մասնաճյուղը գտնվում է ք.Երևան, Արամի 4/3, շենք 59 հասցեում: Հաճախորդների սպասարկումն իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-17:00: ՎՏԲ-Հայաստան

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post