ՌԴ նախագահը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել

24.07.2023 15:54
ՌԴ նախագահը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել թվային ռուբլու ներդրման և համապատասխան էլեկտրոնային հարթակ ստեղծելու մասին։ Այժմ ռուսական ռուբլին ներկայացված կլինի երեք ձևով` կանխիկ, անկանխիկ և թվային։ Օրենքը, բացառությամբ մի շարք դրույթների, ուժի մեջ կմտնի 2023թ.–ի օգոստոսի 1–ից, գրում է «Կոմերսանտը»։https://www.kommersant.ru/doc/6123081

Թվային ռուբլու հետ գործարքներ կարելի է կատարել հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով։ ՌԴ նախագահի ստորագրած օրենքի համաձայն` համակարգի օպերատորն է Ռուսաստանի բանկը։ Կարգավորիչը կսահմանի նաև թվային ռուբլու հետ գործարքների սակագները և ժամկետները, որոնց շրջանակում ռուսական բանկերը պետք է հաճախորդների համար ապահովեն նոր արժույթով գործարքների կատարման հնարավորությունը։ Քաղաքացիների համար թվային ռուբլով գործարքները կլինեն անվճար, բիզնեսի համար` վճարի չափի 0,3%–ը։

Թվային ռուբլին ունիկալ էլեկտրոնային կոդ է (տոկեն)։ Ի տարբերություն կրիպտոարժույթի` այն թողարկվում է բացառապես Ռուսաստանի բանկի կողմից։ Այն ապահովված է նաև ոսկու և արժութային պահուստներով և կցված է ազգային արժույթի արժեքին։ Թվային ռուբլիները պահվելու են թվային դրամապանակներում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post