ՀՀ ԿԲ–ն գրանցել է «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը

26.07.2023 15:18
ՀՀ ԿԲ–ն գրանցել է «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն է գրանցել, հաղորդում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի հուլիսի 25-ի նիստում խորհուրդը որոշում է կայացրել գրանցել  «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը և վերջինիս տրամադրել.

1. Ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա հետևյալ դասերով՝

  • դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  • առողջության ապահովագրություն,
  • ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային),
  • օդանավերի ապահովագրություն,
  • փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն,
  • հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
  • գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն,
  • ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
  • օդանավերի (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
  • ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
  • երաշխիքի տրամադրում,
  • ֆինանսական վնասների ապահովագրություն,
  • աջակցության ապահովագրություն:

2. Վերաապահովագրության լիցենզիա ոչ կյանքի վերաապահովագրություն դասով:

Հայաստանում, բացի «ԷՖԵՍ»–ից, գործում է 7 ապահովագրական ընկերություն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post