ԵԱԶԲ-ն Հայկական ֆոնդային բորսայում (AMX) տեղաբաշխում է մինչև 30մլն դոլար ծավալով դեբյուտային պարտատոմսերի թողարկում

14.08.2023 11:00
ԵԱԶԲ-ն Հայկական ֆոնդային բորսայում (AMX) տեղաբաշխում է մինչև 30մլն դոլար ծավալով դեբյուտային պարտատոմսերի թողարկում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայկական ֆոնդային բորսայում (AMX) տեղաբաշխում է դեբյուտային պարտատոմսերի թողարկում, հայտերի հավաքումն իրականացվում է 2023թ.-ի օգոստոսի 15-ից 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով: Եռամյա թողարկման անվանական ծավալը՝ մինչև 30մլն դոլար: Պարտատոմսերի անվանական արժեքը 1000 դոլար է: Արժեկտրոնային ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային տոկոսադրույքով:

Տեղաբաշխման կազմակերպիչը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է: Պարտատոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայկական ֆոնդային բորսայում (AMX):

Հայաստանի Հանրապետությունը ԵԱԶԲ-ի անդամ է 2009թ.-ից: Բանկում Հայաստանի անդամակցության ընթացքում հանրապետությունում իրականացվել է մոտ 508մլն դոլարի 24 նախագիծ, որոնցից 6-ը՝ 126մլն դոլարի 2022 և 2023թթ.-ին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆիննսական հատվածը:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում: Արդեն ավելի քան 17 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է մասնակից երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7մլրդ դոլար: ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը կազմում են ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտի նպատակներով և ESG սկզբունքներով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post