14.08.2023 13:43
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Freedom Broker Armenia-ն միջնաժամկետ հեռանկարում մտադիր է դառնալ Հայաստանի ֆոնդային շուկայիառանցքային դերակատարը, հայտարարել է հայտարարել է Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը:
«Արդեն հիմա մենք, թերևս, ամենափորձառու դերակատարն ենք, ով մասնագիտացած է ֆիզիկական անձ - հաճախորդների հետ փոխգործակցության մեջ, հենց սա է մեր հիմնական փորձը, հիմնական բեքգրաունդը», - հայտարարել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:
Փորձագետը նշել է, որ ընկերությունն առաջին հերթին կենտրոնանում է կրթական ծառայությունների մատուցման վրա, քանի որ իր ներկայության բոլոր տարածաշրջաններում բախվել է այն փաստի հետ, որ մարդիկ բավարար տեղեկացված չեն։
«Մարդիկ չունեն բավարար գիտելիքներ, որպեսզի ճիշտ գնահատեն ներդրումային պրոդուկտների առավելությունները՝ դեպոզիտների կամ անշարժ գույքում կատարվող ներդրումների համեմատ», - ասել է Կլյուշնևը:
Freedom Holding-ի համահիմնադիրը նշել է, որ իրենց գործունեության առանցքային պահերից է նաև լայն վերլուծական տեղեկատվության տրամադրումը, առաջին հերթին, ամերիկյան շուկայի վերաբերյալ, որի վրա կենտրոնացած է ընկերությունը, ինչպես նաև եվրոպական շուկաների մասով:
«Եվ, իհարկե, ուժեղացնում ենք ծածկույթը հայկական շուկայի մասով», - ավելացրել է նա:
Կլյուշնևն ընդգծել է, որ Freedom Holding-ը շահագրգռված է Հայաստանում բորսայի զարգացմամբ։
Նրա խոսքով, ակնկալվում է նաև հայկական ընկերությունների աջակցությունը, որոնք կցանկանան իրենց պարտատոմսերը տեղաբաշխել բորսայում կամ հետագայում իրականացնել IPO:
«Մենք ունենք տեղաբաշխման լավ փորձ տարբեր տարածաշրջաններում: Լավ գիտենք, թե ինչ փուլեր է անցնում բիզնեսը հրապարակայնության նախապատրաստման համար։ Հետևաբար, բոլոր ջանքերը կգործադրենք տեղական շուկայում իրացվելիությունը բարձրացնելու համար, քանի որ դա Հայաստանի բորսայի համար այս պահին առանցքային կետ է, որը հետագայում կօգնի ներգրավել օտարերկրյա ներդրողների»,- ասել է նա:
Freedom Broker Armenia ներդրումային ընկերությունը ստացել է Կենտրոնական բանկի լիցենզիան 2021թ.-ի նոյեմբերի 9-ին: Այն Freedom Holding Corp. ամերիկյան հոլդինգի դուստր ընկերությունն է:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: