Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները

22.08.2023 15:37
Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները, հաղորդոըն է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:

Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 13 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։

«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝

  1. Նարեկ Հովհաննիսյան (մեղվաբուծություն)
  2. Սամվել Հակոբյան (չրերի արտադրություն)
  3. Նաիրա Համբարձումյան (մրգերի մշակություն)
  4. Նաիրի Գալստյան (մեղվաբուծություն)
  5. Սուրեն Գրիգորյան (բանջարեղենի մշակություն)
  6. Աշոտ Ղազարյան (հացահատիկի մշակություն)
  7. Վիգեն Մնացականյան (մեղվաբուծություն)
  8. Ներսես Մանուկյան (մեղվաբուծություն)
  9. Արեգ Գալստյան (թեյերի արտադրություն)
  10. Լևոն Պարոնյան (հացահատիկի մշակություն)
  11. Վարդան Քոչարյան (մեղվաբուծություն)
  12. Հայարփի Հակոբյան (մեղվաբուծություն)
  13. Գոհար Մովսիսյան (հացահատիկի և բանջարեղենի մշակություն)

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post