Հայկական դրամի անվանական փոխարժեքը տարեվերջին կլինի 1 դոլարի դիմաց 397 դրամի սահմանում. ԵԱԶԲ-ի կանխատեսում

18.08.2023 12:44
Հայկական դրամի անվանական փոխարժեքը տարեվերջին կլինի 1 դոլարի դիմաց 397 դրամի սահմանում. ԵԱԶԲ-ի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայկական արժույթի անվանական փոխարժեքը, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսման բազային սցենարի համաձայն, տարեվերջին կլլինի մեկ դոլարի դիմաց 397 դրամի սահմանում: Այս մասին նշվում է բանկի օգոստոսյան մակրոտնտեսական տեղեկագրում:

«Դա փոքր-ինչ թույլ է ընթացիկ մակարդակից, սակայն դեռևս զգալիորեն ցածր է՝ 2022թ.-ի սկզբի համեմատ (482 դրամ՝ 1 դոլարի դիմաց)», - նշվում է ուսումնասիրության մեջ:

Վերլուծաբանների կարծիքով, դրամի թուլացման գործոններ կդառնան արտաքին պահանջարկի աստիճանական շտկումը (ռելոկանտների մասնակի արտահոսքը, տուրիստական ակտիվության գագաթնակետի ավարտը, արտահանման ծավալների կայունացումը, ներկրման աճը՝ դրամի ամրապնդման ֆոնին, ինչպես նաև տարվա ցուրտ եղանակին հանքային ապրանքների (գազ) նկատմամբ պահանջարկի ավելացումը) և տոկոսադրույքների նվազումը Հայաստանի դրամային շուկայում:

«Միջնաժամկետ հեռանկարում դրամը կսկսի թուլանալ դոլարի նկատմամբ անվանական արտահայտմամբ, սակայն փոխարժեքը կլինի 2021թ.-ի վերջի-2022թ.-ի սկզբի մակարդակից ավելի ցածր: Դա պայմանավորված է մշտական բաղադրիչի ազդեցությամբ՝ հայկական տնտեսության արտադրողականության ավելացումն այն բանի շնորհիվ, որ ռելոկանտների զգալի մասը, ըստ ամենայնի, մտադիր է շարունակել իր բնակությունը ՀՀ-ում», - նշվում է ուսումնասիրության մեջ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post