Հայկական բիզնեսին մտահոգում է ռուբլու փոխարժեքը. Ռեշետնիկով

25.08.2023 15:17
Հայկական բիզնեսին մտահոգում է ռուբլու փոխարժեքը. Ռեշետնիկով

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ռուբլու և դրամի փոխարժեքներն այժմ «դրամատիկորեն շեղվել են», և դա որոշակի անհանգստություն է առաջացնում Ռուսաստան արտահանող հայ գործարարների շրջանում, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Գործարար նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ» միջոցառման արդյունքում:

Ամփոփելով գործարար նախաճաշի արդյունքները՝ նա նշել է, որ դրա մասնակիցները փորձել են խոսել մակրոտնտեսական իրավիճակի և այն մասին, թե ինչ կարելի է սպասել, գնահատականներ են փոխանակել։

«Ստեղծված իրավիճակը չի չեղարկում ռազմավարական խնդիրները, իսկ ռազմավարական խնդիրները փոխադարձ ներդրումներն են, նոր նախագծերը, համագործակցությունը՝  հավելյալ արժեքի ավելացման համար, որն այստեղ՝ Հայաստանում ստեղծվում է այն ապրանքով, որն այժմ անհրաժեշտէ Ռուսաստանին»,- ասել է Ռեշետնիկովը։

Ըստ ԵԱԶԲ-ի վերլուծաբանների՝ հայկական դրամը 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ կայուն ամրապնդում է գրանցել. այս տարվա հուլիսին, 2022 թվականի սկզբի համեմատ, դոլարի նկատմամբ դրամը տարեկան կտրվածքով արժևորվել է 19,8%-ով, եվրոյի նկատմամբ՝ 21,7%-ով, ռուսական ռուբլու նկատմամբ՝ 32,4%-ով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post