Հայաստանում գնաճի կտրուկ անկումը պայմանավորված էր արտաքին ինֆլյացիոն ցածր ճնշումներով. ՀԲ

30.08.2023 11:36
Հայաստանում գնաճի կտրուկ անկումը պայմանավորված էր արտաքին ինֆլյացիոն ցածր ճնշումներով. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. Գնաճի կտրուկ անկումը պայմանավորված էր արտաքին ինֆլյացիոն ցածր ճնշումներով, խիստ դրամավարկային քաղաքականությամբ և ՀՀ դրամի շարունակական ամրապնդմամբ, ինչպես նաև մի շարք բազային ազդեցություններով: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի կողմից թողարկված «Armenia monthly economic update – august 2023» ամփոփագրում:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ հունիսին և հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 և 0.1 տոկոս, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6 տոկոսի:

«Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների (3.9 տոկոս), տրանսպորտի (1.7 տոկոս) և հաղորդակցության (0.5 տոկոս) գների անկմամբ», - նշվում է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ օգոստոսի 1-ին Կենտրոնական բանկն իր խորհրդի նիստում վերաֆինանսավորման դրույքը իջեցրեց 25 բազիսային կետով` հասցնելով 10.25 տոկոսի:

2023թ.-ի պետբյուջում գնաճն ամրագրված է 4%-ի սահմանում (±1,5%): Հունիսին և հուլիսին երկրում գրանցվել է գնանկում, հունիսին՝ 0,5%-ով, հուլիսին՝  0,1%-ով: ԿԲ-ի հունիսյան կանխատեսման համաձայն, 12-ամսյա գնաճը կլինի մի փոքր ցածր 4% թիրախային ցուցանիշից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post