Յունիբանկն անգրավ բիզնես վարկի նախահաստատումն իրականացնում է հինգ րոպեում

30.08.2023 17:44
Յունիբանկն անգրավ բիզնես վարկի նախահաստատումն իրականացնում է հինգ րոպեում

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. Յունիբանկն ավտոմատացրել է «Միկրո էքսպրես» անգրավ բիզնես վարկի հաստատման գործընթացը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետ բիզնես վարկի տրամադրման վերաբերյալ նախնական որոշումը կարելի է ստանալ 5 րոպեում:  

Փոքր բիզնեսը գնալով զարգանում է, և անընդհատ առաջանում է ազատ դրամական միջոցների պահանջ: Գումարը ձեռներեցներին պետք է հիմնական և շրջանառու միջոցների համալրման, արտադրության արդիականացման և այլ բիզնես նպատակների համար: «Միկրո էքսպրես» վարկը մշակված է հատուկ նման դեպքերի համար:

«Փոքր բիզնեսի վարկավորումն ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք հաշվի ենք առել Միկրո Էքսպրես վարկատեսակում: Այդ կերպ մենք  մեծացնում ենք վարկային միջոցների հասանելիության մակարդակը փոքր բիզնեսի համար՝ էապես տնտեսելով ոչ միայն ձեռներեցների ժամանակը, այլ նաև ծախսերը», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

«Միկրո էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի ապահովվածության, ինչը նշանակում է, որ հաճախորդը չի կատարում նոտարական, կադաստրային և գրավի ապահովագրության հետ կապված ծախսեր:

«Միկրո էքսպրես» բիզնես վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով մինչև 60 ամիս ժամկետով՝ սկսած  9.5% տարեկան տոկոսադրույքից: Վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post