13.09.2023 19:43
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:
ԿԲ նախագահը ներկայացրեց 2023 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի ընթացիկ արդյունքները, խոսեց տնտեսության զարգացման առկա միտումների, մարտահրավերների և հեռանկարների, իրականացվող քաղաքականության առաջնայնությունների, Կենտրոնական բանկի բարեփոխումների մասին։
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան գոհունակություն հայտնեց Դրամի 30-ամյակի շրջանակում բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովի կապակցությամբ: ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվեցին դրամավարկային նոր շրջանակի ներդրումը, ԱՄՀ առաքելության խնդիրներն ու նպատակները, գների և ֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական բարեփոխումների աջակցման ծրագրի երկրորդ փուլին առնչվող հարցեր:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: