Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը

13.09.2023 16:30
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտեց 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Թեև թողարկման ազդագրով տեղաբաշխումը նախատեսվում էր ավարտել այս տարվա հոկտեմբերի 6-ին, բնակչության կողմից պարտատոմսերը ձեռքբերվեցին յոթօրյա ժամկետում:

Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը, ինչը ևս մեկ անգամ փաստում է Յունիբանկի հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակը:

Թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոսմերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են.
 
· բարձր եկամուտը, որը հարկման ենթակա չէ,
 
· ապահովվածությունը. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:  

Հաշվի առնելով բնակչության համար խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման հնարավորության կարևորությունը և պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը` Յունիբանկը նախատեսում է 10 օրյա ժամկետում իրականացնել նոր թողարկում 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post