Ղարաբաղում գրանցված էսկալացիան հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի եվրոպարտատոմսերի գների նվազման

22.09.2023 16:03
Ղարաբաղում գրանցված էսկալացիան հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի եվրոպարտատոմսերի գների նվազման

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հակամարտության նոր փուլը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է Ադրբեջանի և Հայաստանի եվրոպարտատոմսերի գների նվազմանը, նշվում է Cbonds–ի տվյալներում։ Մյուս կողմից, այդ նվազումը կարճաժամկետ էր և չհասավ պատմական նվազագույնի, գրում է ՌԲԿ–ն։

Ներկա նվազումը դժվար է անվանել զգալի այն շարժումների ֆոնին, որոնք, օրինակ, գրանցվել են 2022թ.–ի սեպտեմբերին, երբ հայկամարտության հերթական սրման ֆոնին պարտատոմսերը նվազեցին 3–4%–ով, սակայն հարկ է հիշել, որ իրավիճակը Ղարաբաղում երկարաժամկետ հակամարտություն է։ Փորձագետները չեն ակնկալում, որ ապագայում պարտատոմսերը կնվազեն, բայց նրանցից ոմանք կարծում են, որ պարտատոմսերի շարժը հետագայում կարող է շատ ուժեղ լինել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post