Հայաստանը հաջողությամբ կհասնի դիսինֆլացիային, սակայն Կենտրոնական բանկի զգոնությունն անսասան է. ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ

27.09.2023 17:37
Հայաստանը հաջողությամբ կհասնի դիսինֆլացիային, սակայն Կենտրոնական բանկի զգոնությունն անսասան է. ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/.  Հայաստանը հաջողությամբ կհասնի դիսինֆլացիային, սակայն Կենտրոնական բանկի զգոնությունն անսասան է, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ինֆլացիան 2023 թվականին թուլացել է, այդ զգալի նվազեցումը պայմանավորված է մի քանի գործոններով։

«Ճիշտ ժամանակին մոնետար քաղաքականության խստացումը և 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը դրույքի ընդհանուր՝ 650 բազային կետով աճը, ինչպես նաև համաշխարհային շուկայում էներգակիրների և պարենի գների նվազեցումը և 2022 թվականին Հայկական դրամի արժեքի էական աճը, նպաստեցին 2023 թվականի հուլիսին ինֆլացիայի մակարդակի զրոյից ցածր ցուցանիշին», - ասել է նա:

դա թույլ տվեց ՀՀ Կենտրոնական բանկին 2023 թվականին երկու անգամ կրճատել տոկոսադրույքը՝ 25 բազային կետով հուլիսին և այնուհետ օգոստոսին՝ այն բերելով 10.25 տոկոսի։

«Սա առաջին նման նվազեցումն է վերջին երեք տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ՝ ՀՀ ԿԲ զուշությամբ է վերաբերվում մոնետար քաղաքականության թուլացմանը, քանի որ սպառողական պահանջարկը բարձր է», - ավելացրել է նա:

Վերջին երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է գների անկում: Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ 2023 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի 0 տոկոսի սահմաններում, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն ​​կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post