Տարեսկզբից օտարերկրյա ներդրումային հիմնադրամների կողմից հայկական պետական ​​պարտատոմսերում կատարված ներդրումների ծավալը գերազանցել է 400 մլն դոլարը. AMX–ի գլխավոր տնօրեն

29.09.2023 17:19
Տարեսկզբից օտարերկրյա ներդրումային հիմնադրամների կողմից հայկական պետական ​​պարտատոմսերում կատարված ներդրումների ծավալը գերազանցել է 400 մլն դոլարը. AMX–ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այս տարվա հունվարից օտարերկրյա ներդրումային հիմնադրամների կողմից հայկական պետական ​​պարտատոմսերում կատարված ներդրումների ծավալը գերազանցել է 400 մլն դոլարը, հայտարարել է AMX–ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Այսինքն, այսքան գումարով ոչ ռեզիդենտ ներդրողներն արդեն ձեռք են բերել մեր պետական ​​պարտատոմսերը։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականից մինչև 2022 թվականի վերջ այս ցուցանիշը կազմել է 100 մլն դոլար», – ասել է նա։

Այսպիսով, Եգանյանի խոսքով, դրամային պետական ​​պարտքի ավելի քան 10%-ն արդեն իսկ գտնվում է արևմտյան ներդրումային հիմնադրամներում։

«Նրանց համար երկրի տնտեսությունը գնահատելիս դրական ազդանշան է այն, որ կապիտալի շուկայի առանցքային ենթակառուցվածքներից մեկը եվրոպական է (ըստ էության մենք եվրոպական կազմակերպություն ենք)», – ընդգծել է նա։

Այս կապակցությամբ բորսայի գլխավոր տնօրենն ավելացրել է, որ Հայաստանում նրանք ուշադրություն են դարձնում ենթակառուցվածքին, նրան, թե ով է աճուրդն իրականացնում։

«Եթե ​​պետական ​​պարտատոմսերի աճուրդն իրականացվում է բորսայի կողմից, որի բաժնետերը եվրոպական խոշորագույն բորսան է, դա որոշակի վստահություն է ներշնչում, որ աճուրդի կազմակերպումն ավելի թափանցիկ է։ Եթե ​​Վարշավայի ֆոնդային բորսան մեր բաժնետերը չլիներ, ապա 400 միլիոն դոլարը գերազանցող այս թիվը, հնարավոր է, ավելի քիչ լիներ։ Այսինքն, սա վստահության չափանիշներից մեկն է», – նշել է Եգանյանը։

Հայկական ֆոնդային բոսայի մասին

Վարշավայի ֆոնդային բորսան (WFB) 2022 թվականի հունիսին ձեռք է բերել AMX-ի բաժնետոմսերի 65,03%-ը (967 բաժնետոմս): 25.02%-ը` մասնակցություն ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում, մնացած 9.95%-ը` AMX-ի սեփական բաժնետոմսերը: Գործարքի արժեքը կազմել է մոտ 873 մլն դրամ (մոտ 2,2 մլն դոլար)։

Հայկական ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի շուկայի կարգավորման միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման ծառայություններ, առևտուր, քլիրինգ և տեղեկատվական ծառայություններ, բորսայական այլընտրանքային լուծումներ:

Բորսայական հաշվարկներն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետեր է հանդիսանում Հայաստանի ֆոնդային բորսան: AMХ-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով Հայաստանի տնտեսության զարգացման ակտիվ ֆինանսավորման գործիք։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post