Հայաստանում օգոստոսին գնանկումը պայմանավորված է սննդամթերքի գների անկմամբ և հաղորդակցության գներով. ՀԲ

02.10.2023 15:51
Հայաստանում օգոստոսին գնանկումը պայմանավորված է սննդամթերքի գների անկմամբ և հաղորդակցության գներով. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում օգոստոսին ընդհանուր սպառողական գների ինդեքսի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել սննդամթերքի գների անկմամբ (4 տոկոս անկում) և հաղորդակցության գներով (0.5 տոկոս անկում), նշվում է  «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում։

«Մյուս կողմից` տրանսպորտային գները մի փոքր բարձրացել են (0.7 տոկոս)` երեք ամիս շարունակ գնանկումից հետո: Ի պատասխան` ՀՀ կենտրոնական բանկը, սեպտեմբերի 12-ին խորհրդի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 50 բազիսային կետով` հասցնելով 9.75 տոկոսի» – նշվում է ամփոփագրում։ Վերջին երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է գների անկում. Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ 2023 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի 0 տոկոսի սահմաններում, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն ​​կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post