Հայաստանում գերիշխում է դեպի ՌԴ դրամական միջոների ներհոսքի նվազման և արտահոսքի աճի միտում. ՀԲ

02.10.2023 15:26
Հայաստանում գերիշխում է դեպի ՌԴ դրամական միջոների ներհոսքի նվազման և արտահոսքի աճի միտում. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստան դրամական փոխանցումների և՛ ներհոսքերում և՛ արտահոսքերում գրանցվում է զգալի տատանողականություն, գերիշխող միտումն ընդգծում է ներհոսքերի նվազում և ավելի մեծ արտահոսքեր Ռուսաստան, նշվում է  «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում։

«Հուլիսին Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը գրեթե կիսվել է` համեմատած 2022 թ. հուլիսի հետ, որ ուղեկցվել է Ռուսաստանից արտահոսքերի կրկնապատկմամբ` ցածր բազայից։ Այդուամենայնիվ, դրամական զուտ փոխանցումների ընդհանուր ծավալն ընդամենը 2 տոկոսով է ցածր եղել` պայմանավորված 2022 թ. հուլիսին բացառապես ցածր զուտ ներհոսքերով», – նշվում է ուսումնասիրության մեջ։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 7 ամսվա ընթացքում արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները գերազանցել են 3,3 մլրդ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 1,4 անգամ։ Միաժամանակ, 2023 թվականի հուլիսին արտերկրից Հայաստան անդրսահմանային փոխանցումների ծավալը կազմել է 377,3 միլիոն դոլար (2022 թվականի հուլիսին՝ 432,3 միլիոն դոլար)։

Միաժամանակ, ֆիզիկական անձանց կողմից ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալն այս տարվա 7 ամիսների ընթացքում կազմել է 2,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,3 մլրդ դոլարի համեմատ։ Հուլիսին Հայաստանից արտերկիր փոխանցումների ծավալը կազմել է գրեթե 244 մլն դոլար (2022թ. հուլիսին՝ 432,3 մլն դոլար)։

Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումներն այս տարվա հունվար-հուլիսին կազմել են 2,4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,6 մլրդ դոլարի դիմաց՝ աճելով 1,5 անգամ, իսկ Հայաստանից ՌԴ փոխանցումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 396,1 մլն դոլար՝ 225,8 մլն դոլարի դիմաց նախորդ տարվա 7 ամիսների ընթացքում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post