Շուրջ 50 հազար արցախցու արդեն փոխանցվել են 100 հազարական դրամները

06.10.2023 15:04
Շուրջ 50 հազար արցախցու արդեն փոխանցվել են 100 հազարական դրամները

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և  եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ մյուս տեղահանվածներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես:

«Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին», – նշել է վարչապետը

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post