Հայաստանում սեպտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 0,1% գնաճ, մեկ ամսվա ընթացքում գներն աճել են 0,9%-ով

04.10.2023 16:00
Հայաստանում սեպտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 0,1% գնաճ, մեկ ամսվա ընթացքում գներն աճել են 0,9%-ով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.  Հայաստանի սպառողական շուկայում 2023 թվականի սեպտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատ, 12-ամսյա գնաճը կազմել է 0,1%, նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) հաշվետվության մեջ։

Միաժամանակ, ըստ ԱՎԿ տվյալների, այս տարվա սեպտեմբերին, նույն տարվա օգոստոսի, համեմատ հանրապետությունում արձանագրվել է 0,9% գնաճ։

Միաժամանակ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 2,8%-ով։ Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Հայաստանում տնտեսական ակտիվությունը 8 ամսում տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով։ ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post