Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի

09.10.2023 11:10
Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկը ձեռներեցներին առաջարկում է էքսպրես վարկավորում. մինչև 2 մլն դրամի վարկ կարելի է ստանալ առանց գրավի և երաշխավորների, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Վարկի հաստատման մասին նախնական որոշումը կայացվում է 5 րոպեում: Վարկային միջոցները տրամադրվում են բիզնեսին ընթացիկ գործունեության ֆինանսավորման և հիմնական միջոցներ ձեռքբերելու, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար: Միկրո Էքսպրես վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ մինչև 5 տարի ժամկետով:

Տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 9,5%: «Փոքր բիզնեսի զարգացման համար կարևոր է ունենալ մատչելի վարկային ռեսուրսներ՝ վարկառուների համար թափանցիկ և հասկանալի պայմաններով։ Միկրո Էքսպրես վարկը շտապօգնություն է բիզնեսի համար. վարկի վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 5 րոպեում։ Էքսպրես վարկավորման կարևոր առավելությունն է, որ վարկը տրամադրվում է առանց գրավի կամ երաշխավորի:

Հաճախորդը չի կրում գրավի ապահովագրության, նոտարական և կադաստրային ծառայությունների հետ կապված ծախսեր»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

Միկրո և փոքր ձեռնարկությունների համար վարկերի հասանելիությունը մեծացնելու նպատակով Յունիբանկը ոչ միայն բարելավել է վարկավորման պայմանները, այլև հնարավորինս պարզեցրել վարկերի հաստատման ընթացակարգը։ Գործընթացի ավտոմատացման նորհիվ Միկրո Էքսպրես վարկի նախահաստատումն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post