Եվս մեկ բանկ է միացել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին

09.10.2023 12:49
Եվս մեկ բանկ է միացել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև Յունիբանկը։

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս պահին համագործակցող մյուս բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը և Հայէկոնոմբանկը։

Ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստը Յունիբանկի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 7-ից հետո կատարված անկանխիկ գործարքներից կձևավորվի հետվճար, որը կփոխանցվի մինչև հոկտեմբերի 25-ը։

Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post